Լրահոս
Հասարակական
11:14
17.07.26
190

Ծնվել է 11 հազար 720 երեխա. ՀՀ է ժամանել 1 մլն 802 հազար մարդ․ Վիճակագրական կոմիտեն թվեր է հրապարակել

Img default alt hy

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին ժողովրդագրական պատկերը: «News. 5tv.am»-ը հրապարակված փաստաթղթերից տեղեկացավ, որ ըստ կոմիտեի` 2026 թվականին ծնվել է 11 հազար 720 երեխա, որոնցից 142-ը մահացած է ծնվել, նույն ժամանակահատվածում մահացել է 10 հազար 493 մարդ: Հունվարից մինչև մայիս տեղի է ունեցել 5355 ամուսնություն և 1711 ամուսնալուծություն: 

2026-ի հունվար-մայիս ամիսներին ՀՀ է ժամանել 1 մլն 802 հազար մարդ, որից ՀՀ փաստաթղթով 699 հազար 915-ը, ՀՀ-ից ելք է կատարել 1 մլն 783 հազար 178 մարդ: 

ՌԴ-ից Հայաստան է եկել 542 հազար 236 մարդ, Վրաստանից՝ 196 հազար 459, Իրանից՝ 88 հազար 500, Հնդակաստանից՝ 13 հազար 515 և այլն: