Լրահոս
Միջազգային
20:06
16.07.26
54

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել համակարգված պայքար մղել ձախ քաղաքական ուժերի դեմ

Img default alt hy

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում է, որ համաշխարհային հանրության մեջ բոլոր ձախ քաղաքական ուժերից ահաբեկչական սպառնալիքներ են բխում, որոնք հավաքական արձագանք են պահանջում։

«Այստեղ՝ Միացյալ Նահանգներում, ձախ թևի կողմից իրականացվող ահաբեկչությունների մասնաբաժինը հասել է այնպիսի մակարդակի, որպիսին չի եղել տասնամյակներ շարունակ։ Գերմանիայում միայն անցյալ տարի ծայրահեղ ձախ [ուժերի] կողմից բռնության դեպքերի թիվը ցատկել է 40%-ով»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նա ելույթ է ունեցել Վաշինգտոնի նախաձեռնությամբ հրավիրված «քաղաքական ահաբեկչության վերածննդի» դեմ պայքարի հարցերով նախարարական մակարդակի բազմակողմ համաժողովում։ Այնուամենայնիվ, այս միջոցառումն ամբողջությամբ նվիրված է եղել ձախ քաղաքական ուժերին հակազդելուն, ընդ որում՝ ըստ էության, ոչ միայն արմատականներին։

Ռուբիոյի կարծիքով՝ այս ուժերին առաջնորդում է «քաղաքակրթության հանդեպ ատելությունը»։ «Մենք կարող ենք և պետք է բացահայտենք այս սպառնալիքը և վերակառուցենք մեր հակաահաբեկչական ճարտարապետությունը՝ այն չեզոքացնելու համար»,- համոզված է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Այս կապակցությամբ նա կոչ է արել ակտիվացնել համապատասխան հետախուզական տեղեկատվության փոխանակումը և մշակել «իրավապահ մարմինների համակարգված ռազմավարություն»։ Ձախ թևից բխող վտանգը չի անհետացել, կարծում է Ռուբիոն։ «Այն շարունակելու է գոյություն ունենալ, հատկապես քանի դեռ մենք հանդուրժում ենք ներգաղթային համակարգերը, որոնք ուղղակիորեն այդ սպառնալիքները ներմուծում են մեր երկրներ»,- կարծում է պետքարտուղարը։

Ռուբիոյի տեսանկյունից՝ դեմոկրատ Ջո Բայդենի գլխավորած նախորդ ամերիկյան վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների ներսում «ձախ թևի կողմից բռնությունը», այդ թվում՝ ոստիկանների կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի ոչ դիտավորյալ սպանությունից հետո, «ոչ միայն արդարացվում էր», այլև այն դիտարկվում էր որպես ինչ-որ սրբազան բան։ «Այդ դարաշրջանը պետք է ավարտվի»,- համոզված է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որը ներկայացնում է ներկայումս Վաշինգտոնում իշխող ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը։

Իր ելույթում նա նաև քննադատության է ենթարկել տարբեր կոմունիստական և մարքսիստական շարժումները։