Լրահոս
Տարածաշրջան
22:15
16.11.24
264

Վրաստանում նորից լարվեց դրությունը. իշխանության սևը տալիս են ընդդիմության աջակիցները

Թբիլիսում հիմնականում ուսանողներից կազմված ակտիվիստները պաշարել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը: Ակցիայի մի քանի մասնակցի  իրավապահները բերման են ենթարկել::

Դիտարժան տեսարանների պակաս չի եղել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ընթացքում: Սև ներկ են լցրել հանձնաժողովի նախագահի դեմքին, երբ նա պատրաստվել է պաշտոնապես հաստատել «Վրացական երազանքի» հաղթանակը: