Լրահոս
Հասարակական
12:54
28.06.22
379

Վերին Լարսը կրկին փակ է. հեղեղումներից հետո երեկ վերաբացված ճանապարհը նորից անանցանելի է. ՌԴ ԱԻՆ

Չնայած երեկ ուշ երեկոյան Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, հղում անելով վրացի գործընկերներին, հայտնել էր, որ շուրջ մեկ օր փակ մնալուց հետո բացվել է Լարսի անցակետը՝ քիչ առաջ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն է հայտնել, որ Վերին Լարսը կրկին փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար:

Որոշվել է անցակետը նորից փակել, քանի որ հնարավոր չէ ապահովել մեքենաների անվտանգ անցումը: