Լրահոս
Հասարակական
13:35
21.02.23
129

Վարդենիսի հոգեբուժարան են այցելել ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները

Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էր իր զեկույցներում գրել տուն-ինտերնատում հակահիգենիկ պայմանների, գերբեռնվածության, ժամկետանց դեղերի ու զսպման միջոցների կիրառման կարգի խախտումների մասին:

Ուրբաթ Վարդենիսի հոգեբուժարանի 5 աշխատակից էր ձերբակալվել, այդ թվում՝ տնօրենը՝ հիվանդներին անմարդկային տանջանքների ենթարկելու կասկածանքով: