Լրահոս
Քաղաքական
19:15
21.03.23
71

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ բնության զարթոնքի գեղեցիկ տոնի՝ Նոուրուզի առթիվ։ Իրանի Իսլամական Հանրապետության համար նոր տարին թող նշանավորվի հաջողություններով և կայուն խաղաղությամբ։

Բազմադարյա պատմության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված երկկողմ բարեկամական հարաբերություններն առանձնահատուկ կարևորություն ունեն Հայաստանի Հանրապետության համար։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել և խորացնել հայ-իրանական բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»։