Լրահոս
Հասարակական
16:00
06.09.22
195

Թշնամու գնդակից զոհված 20-ամյա հայ զինծառայողն ընտանիքի կրտսեր զավակն էր

Թշնամու գնդակից հայ զինծառայող է զոհվել: 20-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղից էր։

Այս մասին NEWS.am-ին պատմել է վարչական շրջանի ղեկավարը: Նրա խոսքով՝ Արման Սարգսյանը զորակոչվել էր բանակ նախորդ տարվա հունիսին։ Ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ մեկ եղբայր, ապրում էր ծնողների և տատիկի հետ, ծառայում էր Ճամբարակի զորամասում։