Լրահոս
Տարածաշրջան
12:22
22.02.23
278

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն ավելացել է

Img default alt hy

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 42 հազար 310-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակը (AFAD)։

AFAD-ի փոխանցմամբ' աղետի գոտուց տարհանվածների թիվը հասել է 448 հազար 18-ի։