Լրահոս
Իրավական
14:30
20.03.23
101

Տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Img default alt hy

Մարտի լույս 15-ի գիշերը պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ կանեփից պատրաստված «խիմկա» տեսակի թմրամիջոցով փաթեթներ կային՝ 4 գրամից ավելի քաշով։

Ըստ գյումրեցու՝ թմրամիջոցն ինքն է պատրաստել։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։