Լրահոս
Իրավական
11:45
19.03.23
149

Տելեգրամով մեթամֆետամին էր գնել

Img default alt hy

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 10-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Էջմիածնի Մանուշյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված։ Տղամարդը հայտնել է, որ մեթամֆետամինը ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։