Լրահոս
Հասարակական
19:30
16.09.22
308

Սյունիքի Շինուհայր գյուղին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Սեպտեմբերի 16-ին, ժամը 16։32-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղին հարակից տարածքում այրվում է հնձած արտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 50 հա տարածք։