Լրահոս
Հասարակական
16:02
16.09.22
471

«Ստորին Հրազդան» ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի բնակիչ Ռաֆիկ Գ-ից, ով հայտնել է, որ Նորակերտ-Բաղրամյան գյուղում՝ «Ստորին Հրազդան» ջրանցքում, նկատել է անհայտ անձի դի, որին ջրանցքի հունով ջուրը տանում է դեպի «Մեծամոր» ատոմակայանի ուղղությամբ։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Նորակերտ համայնքի վարչական տարածքով անցնող նշված ջրանցքում հայտնաբերել և դուրս են բերել Արմավիրի մարզի բնակիչ՝ 86-ամյա Աշոտ Հ-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Գ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ռաֆիկ Գ-ն աշխատում է «ՋՐԱՌ» ՓԲԸ-ում՝ որպես տեղամասի պետ։