Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:07
13.03.23
118

Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծումը Ադրբեջանը համարում է «վտանգավոր»

Ադրբեջանի նախագահը իր օգնականի՝ Հիքմեթ Հաջիևի շուրթերով «անընդունելի ու վտանգավոր մոտեցում» է անվանել այն, որ որպես Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման՝ առաջ է քաշվում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային  մեխանիզմի ստեղծումը: 

Ըստ Ալիևի օգնականի՝ Բաքուն երբեք չի համաձայնել դրան, իսկ Երևանի պնդումներն այդ մասին արհեստական լարվածություն ստեղծելու նպատակ ունեն: Հաջիևը կրկնել է Բաքվի հայտնի թեզը, թե Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցերը երրորդ երկրի հետ չի քննարկի: