Լրահոս
Հասարակական
19:15
20.11.25
1 223

Սպասվում է կարճատև մառախուղ

Img default alt hy

Հանրապետության տարածքում  նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: 

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-23-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-5 աստիճանով, մնացած շրջաններում էապես չի փոխվի։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ:

Երևան քաղաքում նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-25-ը նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։