Լրահոս
Իրավական
22:05
20.11.25
756

Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Img default alt hy

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ NEWS.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):