Լրահոս
Միջազգային
18:10
06.09.22
111

Սուդանն արագորեն խոշոր զինվորական միավորումներ է տեղափոխել Եթովպիայի հետ սահմանի մոտ

Img default alt hy

Սուդանի զինված ուժերի հրմանատարությունն արագորեն խոշոր զինվորական ստորաբաժանումներ Է տեղափոխել Եթովպիայի Թիգրայի նահանգին հարող սահմանակից շրջաններ: Սեպտեմբերի 6-ին այդ մասին հաղորդել Է Սոմալիի Somali Guardian նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սուդանի ներկայս գործողությունները Թիգրայի արևմուտքում ապստամբների և Եթովպիայի կանոնավոր զորքերի միջև կատաղի բախումների արձագանքն են, նշում Է հրատարակությունը: Սուդանի հետ սահմանակից շրջաններում նույնպես գործում են աշխարահազորականներ Եթովիայի՝ Թիգրային հարևան Ամհարայի նահանգից, որոնք աջակցություն են ցույց տալիս եթովպական և Էրիթրեական կառավարական ուժերին:

Ավելի վաղ պորտալը հայտնել Էր, որ Եթովպիայի մի խումբ զինծառայողներ՝ հրամանատարի գլխավորությամբ անցած հանգստյան օրերին անցել են սահմանը և հանձնվել սուդանցի սահմանապահներին՝ փրկվելով Թիգրայի ապստամբական ուժերից: Թիգրայի նահանգից ապստամբները սեպտեմբերի 1-ին մեղադրել են Եթովպիայի և հարևան Էրիթրեայի իշխանություններին Թիգրայի հյուսիս - արևմուտքում, ներառյալ Սուդանի հետ սահմանին հարող շրջաններում իրենց դիրքերի վրա հարձակում սկսելու մեջ:

Եթովպիայի դաշնային իշխանությունները և Թիգրայի ապստամբների ղեկավարությունն օգոստոսի 24-ին փոխանակել են մեղադրանքներ անցած գարնանից իրենց միջև գոյություն ունեցող հումանիտար զինադադարի և կրակի դադարեցման խախտման մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: