Լրահոս
Քաղաքական
21:21
13.09.22
119

Սոթքի հերոսական ժողովուրդը պատրաստ է պաշտպանել իր գյուղը. Մեսրոպ Առաքելյան

Img default alt hy

«Ապրելու երկիր» կուսակցության թիմակիցների հետ գտնվում ենք Սոթքում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

«Այստեղ ապրում է հերոսական ժողովուրդ, ու չնայած խոցված են գյուղի տները, քաղաքացիական ենթակառուցվածքները, նրանք պատրաստ են պաշտպանել իրենց գյուղը։

Միայն գործուն լծակները կարող են կանգնեցնել ռազմական հանցագործին։

Անհապաղ հարկավոր է միջազգային սանկցիաներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։

Ադրբեջանի ախորժակը զսպելու է մեր միասնականությունը և հայ զինվորի, հայ մարդու ուժը»,- գրել է նա։