Լրահոս
Հասարակական
16:04
13.09.22
202

Շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ԱՆ

Img default alt hy

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական»,- ասված է հայտարարության մեջ: