Լրահոս
Քաղաքական
12:15
20.03.23
191

«Широко шагаешь-штаны порвёшь». «7or.am»

Img default alt hy

«7or.am»-ը գրում է.

«Մարտի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» սպառվել է, և որ Հայաստանին սպառնում է ոչնչացում։

Արարատ/Arabat Միրզոյանի «կանտոռան» Հայաստանին ու Արցախին սպասվող ոչնչացման ադրբեջանական սցենարը նկարագրելուց հետո ասել էր, թե որն է լինելու ՀՀ իշխանությունների քայլերը։

«Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունն արտահայտում է իր վստահությունը խաղաղության օրակարգին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունների հիման վրա»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Փաստորեն ստացվում է, որ ՀՀ-ն ադրբեջանական սպասվող լայնամասշտաբ ագրեսիայի դեմն առնելու հարցում հույսը դրել է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման վրա։ Մեկ էլ՝ ակնկալում է քաղաքական գնահատական Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը վեր է տնկել։ Վեր տնկած ձեռքերով հեղափոխություն արածներից այլ բան չէր էլ սպասվում։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակներին, ապա Նիկոլն՝ ըստ ԱԳՆ տարածած նույն հայտարարության, շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Նիկոլը պատառոտում է մեր երկիրը՝ արևմտյան ու ռուսական հարթակներում միևնույն ժամանակ նստեցնելով։

Ռուսերեն մի խոսք կա, ասում են՝ «широко шагаешь-штаны порвёшь»: Նիկոլը միևնույն ժամանակ «այո» է ասում վաշինգտոնյան ու մոսկովյան հարթակներին։ Դա նոնսենս է, քանզի պատերազմող Արևմուտքն ու Ռուսաստանը չեն կարող համադրել իրենց հարթակները։

Նիկոլը Պրահայում ընդունել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Ալիևն ասում է, որ պետք է այդ ամենը թղթին տալ ու պատրաստվել նոր զիջումների։

Պրահայում տեղի ունեցածը փաստացի նշանակում է վերանայել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչն էլ իր հերթին նշանակում է վերանայել Լաչինի միջանցքի կարգավիճակը ու հնարավորություն տալ Ալիևին գնալ հանցագործության։

Նիկոլը Հայաստանն ու Արցախը դարձրել է առևտրի առարկա՝ սեփական անվտանգության դիմաց։ Էլ ումի՞ց է բողոքում նրա ԱԳՆ-ն։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ԱԳՆ-ի շուրթերով պարզապես տեղյակ է պահում, որ Հայաստանը ոչնչացման եզրին է, որ իր «խաղաղության օրակարգն» իրականում պատերազմի ու պարտության օրակարգ էր»։