Լրահոս
Քաղաքական
17:07
16.09.22
78

ՇՀԿ-ի երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ընդունել Սամարղանդի գագաթնաժողովի արդյունքներով

Img default alt hy

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին նեղ և ընդլայնված կազմով նիստերի արդյունքներով հաստատել են գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը՝ Սամարղանդի հռչակագիրը: Նաև հաստատվել Է տարբեր ճյուղերում փոխգործակցության շուրջ փաստաթղթերի փաթեթը։

Ինչպես ավելի վաղ հայտնել Է ուզբեկական կողմը, հռչակագիրը կսահմանի համատեղ մոտեցումները տարածաշրջանային կայունության ապահովման, կայուն տնտեսական զարգացման, տրանսպորտա-հաղորդակցական կապերի ամրապնդման, ինչպես նաև մշակութային երկխոսության խորացման նկատմամբ:

ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել Է, որ հռչակագիրը կարձանագրի գագաթնաժողովի հիմնական արդյունքները և «բոլոր երկրների համախմբված դիրքորոշումները կազմակերպության հետագա զարգացման հարցերի և գլոբալ ու տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: