Լրահոս
Իրավական
11:58
08.07.25
939

Շատ մեծ «վտանգ» ներկայացնող երկու իր առգրավվել են. Վարդևանյանը՝ ՀԷՑ-ում իրականացվող խուզարկության մասին

Img default alt hy

Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով ՀԷՑ-ում և ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանն իրականացվող խուզարկություններին։

Փաստաբանը նշեց, մեր հասարակությունում խուզարկությունների թեման կարծես շատերին էլ չի զարմացնում, թեև իրավական իմաստով իրավունքների հստակ միջամտություն է, այն պետք է լինի հստակ պատճառաբանված, անհրաժեշտ ու համաչափ։

«Խուզարկություններն առնչվում են Կարապետյան ընտանիքին, ադ թվում հատկապես Նարեկ Կարապետյանի մասով են գործողություններ կատարվում։ Ի՞նչ են փնտրում, բարդ է ասել։ Կարող եմ ասել, վտանգ ներկայացնող երկու իր առգրավվել են խուզարկության շրջանակում, վստահ եմ հանրային մեծ պահանջ կա դրա նկատմամբ, խոսքը երկու գլխարկի մասին է, ես հասկանում եմ, որ իսկապես դրա անհրաժեշտությունը կար»,-ասաց նա։