Լրահոս
Հասարակական
21:18
06.09.22
78

Շարունակվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողությունը

Img default alt hy

Այսօր շարունակվել է խստացված անասնահամաճարակային մշտադիտարկումը հանրապետության միս-մսեղիքի իրացման ցանցում:

Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 47 կազմակերպություն, որոնցից 12-ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ:

Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 419,6 կգ մսի վաճառքը: