Լրահոս
Իրավական
13:15
21.02.23
96

ՍԴ դատավորի պաշտոնանկության հարցը կմտնի ԱԺ. փաստաբաններն ավարտել են միջնորդությունը

Փաստաբաններ Սոս Հակոբյանն ու Արսեն Բաբայանը ավարտել են Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ միջնորդությունը, այն կներկայացրեն Ազգային ժողովի նախագահին, «Հայաստան», «Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ղեկավարներին՝ առաջարկելով դիմել Բարձր դատարան՝ Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով: