Լրահոս
Իրավական
15:22
20.03.23
70

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու հարցն է քննարկվում

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու մասին հարցը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, հիմքում  փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումն է։ 

Դիմումում նշված  է, որ Սեդա Սաֆարյանն օրենք է խախտել, բարձրագույն դատարանի  դատավորի պաշտոնին անհամատեղելի քայլ է արել, ՍԴ դատավորի աշխատանքը համատեղել է ձեռնակատիրական գործունեության հետ: