Լրահոս
Հասարակական
19:50
16.09.22
80

Սամվել Կարապետյանը 2 մլն դոլարի օգնություն կտրամադրի պատերազմի հետևանքով տուժածներին

Img default alt hy

«Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին», - հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։

«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։

Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարևոր է միանշանակ գնահատական տալ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու եմ մեր ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։ Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», - մեջբերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խոսքից: