Լրահոս
Քաղաքական
17:02
04.11.24
477

Սալոմե Զուրաբիշվիլին Լոռու մարզը ներկայացրել է որպես «պատմական Վրաստան»

Img default alt hy

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան էջում կիսվել է վրացական զբոսաշրջային կազմակերպության գովազդային հրապարակմամբ:

Կազմակերպությունը, որը տուրեր է կազմակերպում դեպի ՀՀ Լոռու մարզ, հայտարարության մեջ գրել է. «Մեկ այլ տխուր, բայց պարտադիր շրջագայություն... Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը ցավոք մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք հավերժական, առեղծվածային և մեծ Վրաստանը»։

Հրապարակման մեջ ներկայացված են Ախթալայի, Հաղպատի, Սանահինի, Օձունի վանքերը: