Լրահոս
Իրավական
14:36
08.07.22
146

«Սա արդեն կյանքի ու մահվան հարց է». փաստաբանը՝ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակի մասին

 

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր»,- ահազանգում է փաստաբանը: Ալեքսանդր Կոչուբաևը 10 օրից ավելի է, ինչ դատարան է ներկայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու և շտապ արտահերթ նիստ անելու միջնորդութուն, որը նրա խոսքով՝ դատավորի կողմից անտեսվել է:

«Սա արդեն կյանքի և մահվան հարց է»,- գրել է պաշտպանը, քանի որ, նրա տվյալով, Մանթաշյանի շաքարային դիաբետի ցուցանիշը 25-28 է, իսկ ինսուլինային կախվածությունը՝ 80 միավորից ավելի: