Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:55
08.07.22
264

Ռուսաստանը դեռ որևէ լուրջ բան չի սկսել Ուկրաինայում. Պուտին

Img default alt hy

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ Ռուսաստանը մինչ այժմ որևէ «լուրջ» բան չի արել Ուկրաինայում։ 

«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ ասեմ, թող փորձեն»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ պատասխանատվությունը այն ամենի համար, ինչ կատարվում է այժմ Ուկրաինայում, կրում է հավաքական Արևմուտքը: