Լրահոս
Սպորտ
11:30
28.02.23
86

Ռոնալդուն չի մասնակցել The Best-ի քվեարկությանը․ որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ քվեարկել է Պեպեն

Img default alt hy

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել տարվա լավագույն խաղացողին նվիրված ՖԻՖԱ-ի քվեարկությանը։

Հարձակվողը, որը Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է եկել ԱԱ-2022-ին՝ ավագի թևկապով, ներառված չէ The Best-ի ընտրողների ցուցակներում։ Որպես Պորտուգալիայի հավաքականի ավագ, քվեարկությանը մասնակցել է պաշտպան Պեպեն։

«Պորտուի» խաղացողն առաջին տեղը տվել է Կիլիան Մբապպեին, երկրորդը՝ Լուկա Մոդրիչին, իսկ երրորդը՝ Կարիմ Բենզեմային։

«Տարվա լավագույն խաղացող» մրցանակը ստացել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։

Աղբյուր  ArmSport.am