Լրահոս
Քաղաքական
15:56
04.11.24
203

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին

Img default alt hy

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին իր հավատարմագրերը կհանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ 

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի օտարերկրյա պետությունների նորանշանակ 28 դեսպանների հավատարմագրերը: Արարողությունն ավանդաբար կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։

Նշվում է, որ ՌԴ նախագահին իրենց հավատարմագրերը կհանձնեն 28 երկրների, այդ թվում՝ Հայաստանի նորանշանակ դեսպանները։