Լրահոս
Իրավական
12:45
20.03.23
97

ՔՊ-ական պատգամավորի նախկին օգնականը դիմել է դատարան պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար․ «News.am»

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը դիմել է դատարան  պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար: Այս մասին «News.am»-ին հայտնեց փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ դատախազությունից են դիմել և իրենց դիրքորոշումն են հարցրել վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ, ինչի վերաբերյալ իրենք բացասական կարծիք են հայտնել:
«Փոխանակ մի բան էլ պատիժը ծանրացնեն, ավելի  շուտ են ուզում ազատ արձակեն, միանշանակ մենք դեմ ենք»,-ասաց Կարեն Մխիթարյանը:

Նա նշեց, որ 3 տարուց ավելի կոմայում գտնվող եղբոր առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա:

Հիշեցնենք, որ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ ՝ Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։ 

Հարություն Գրիգորյանին մեղսագրվող 118-րդ հոդվածով՝ ծեծի դրվագով, վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում և արդեն շուրջ 3 տարուց ավելի գտնվում է կոմայի մեջ։ Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որը հենց այս աղմուկի հետևանքով հայտարարեց մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին։

Միջադեպին մարզպետի ներկայության հանգամանքը իրենց ցուցմունքներում պնդել են նաև 3 վկաները, այդուհանդերձ նախկին մարզպետին մեղադրանք չի առաջադրվել»։