Լրահոս
Աշխարհ
09:45
19.03.23
329

Քիմիական գործարանում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Img default alt hy

Մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում մարտի 18-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Fine Organic Synthesis քիմիական գործարանում, Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունը։

TASS-ի փոխանցմամբ՝ այրվել է 12 խորանարդ մետր տարողությամբ յուղ պահելու համար նախատեսված ցիստերն: Նշվում է, որ սա տարածաշրջանի քիմիական արդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից մեկն է։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հավելել են, որ տուժել է մեկ մարդ՝ ձեռնարկության աշխատակից։ Նրա վիճակի մասին դեռ չի հաղորդվում։

Այլ մանրամասներ չի հաղորդվում: