Լրահոս
Հասարակական
17:39
06.09.22
132

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի

Img default alt hy

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14:44-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերքաբեր գյուղի ջրամբարում ջրահեղձ քաղաքացի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Բերքաբեր գյուղի ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի և մոտ 50 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: