Լրահոս
Միջազգային
17:30
06.09.22
133

«Պուտինը սխալվում է». Բորիս Ջոնսոնին ծափերով են ճանապարհել Դաունինգ սթրիթից

Բորիս Ջոնսոնը լքել է Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայրը ծափերի ներքո։

Վարչապետի պաշտոնը կստանձնի երեկ պահպանողականների կողմից ընտրված Լիզ Թրասը: Մինչ հեռանալը Դաունինգ սթրիթից, Ջոնսոնը վերջին անգամ նստավայրի դիմաց ելույթ է ունեցել ու իր ջերմ աջակցությունը հայտնել նոր վարչապետին:

Նա ասել է, թե կառավարությանն էներգետիկ ճգնաժամը լուծելու ծրագիր է ներկայացրել: