Լրահոս
Միջազգային
22:55
21.02.23
119

Պուտինը սպառնում է միջուկային փորձարկումներով. ՌԴ-ն սառեցնում է միջուկային զինաթափման պայմանագիրը

Վլադիմիր Պուտինը 1 ժամ 45 րոպեում պայթեցրել է առանց միջուկային սպառնալիքի ապրելու հույսերը: Դաշնային ժողովում ամենամյա ելույթի ժամանակ Ռուսաստանի նախագահը հանձնարարել է պատրաստվել ռուսական միջուկային զենքի փորձարկմանը: Նա որոշել է միակողմանիորեն սառեցնել Միացյալ Նահանգների հետ կնքված «Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման պայմանագիրը»:

Չնայած Պուտինը երկու անգամ կրկնել է, որ Ռուսաստանը պայմանագրից դուրս չի գալիս, ոչ էլ կասեցնում է այն, այլ միայն սառեցնում է, Արևմուտքում, միևնույնն է, ուրիշ բան են լսել: