Լրահոս
Միջազգային
12:00
19.03.23
283

Պուտինը մեկնել է Մարիուպոլ

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Մարիուպոլ, որտեղ ծանոթացել է քաղաքի մի շարք հաստատությունների և զրուցել տեղի բնակիչների հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Պուտինը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով։ Նա մեքենա վարելով շրջել է քաղաքի մի քանի շրջաններով՝ կանգառներ կատարելով։ Այցի ընթացքում փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը նախագահին մանրամասն զեկուցել է քաղաքում և շրջակայքում ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին։

«Մասնավորապես խոսվել է նոր բնակելի միկրոշրջանների, սոցիալական և կրթական օբյեկտների, բնակարանային և կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների և բուժհաստատությունների կառուցման մասին», – նշել են մամուլի ծառայությունից։

Նևսկի միկրոշրջանում Պուտինը զրուցել է քաղաքի բնակիչների հետ։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղի ընտանիքներից մեկի հրավերով ՌԴ նախագահը գնացել է նրանց տուն։

«Պետության ղեկավարը ուսումնասիրել է նաև Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավերի ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», – ասվում է զեկույցում։