Լրահոս
Միջազգային
21:06
01.07.25
185

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Իրան-Իսրայել-ԱՄՆ առճակատման ֆոնին

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի նախագահը Ֆրանսիայի նախագահի հետ խոսակցության ժամանակ շեշտել է՝ ուկրաինական հակամարտությունը Արևմուտքի վարած քաղաքականության ուղղակի հետևանքն է․ Արևմուտքը տարիներ շարունակ հակառուսական ուղի է որդեգրել,  իսկ հիմա Ուկրաինայում  երկարաձգում է ռազմական գործողությունները։

Կրեմլից նշում են նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Իրան-Իսրայել-ԱՄՆ առճակատման ֆոնին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել շփումները։

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոը վերջին անգամ 2022 թվականին են զրուցել։