Լրահոս
Տարածաշրջան
23:45
20.03.23
127

Պուտինի «հարգելի ընկերը» Մոսկվայում է. Ռուսաստանն աջակցություն է ստանում Չինաստանից

Եռօրյա այցով Մոսկվայում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը: Ռուսաստանի մայրաքաղաքում մեծ շուքով են դիմավորել Չինաստանի նախագահին: Կիևյան մայրուղով անցնելից Ծինփինին չինարեն ցուցանակով ջերմորեն ողջունել են մի քանի տասնյակ ռուսներ: 

«Իմ հարգելի ընկեր». Ծինփինը այդպես է դիմել Պուտինին այսօր ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Վաղը արդեն չինական ու ռուսական պատվիրակությունները ընդլայնված կազմով բանակցություններ կանցկացնեն: