Լրահոս
Իրավական
19:30
06.09.22
87

Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն

Img default alt hy

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում է կատարվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել ցուցմունք:

Նախապատրաստված նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին: