Լրահոս
Քաղաքական
20:10
06.12.25
310

Փողոցը կորցրած Փաշինյանի «վերընտրվելու շանսը փոքր է». Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին

Որ գործող իշխանության վերարտադրվելու հնարավորությունը փոքր է, համոզված է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա մեծ հավանականությամբ հենց իր դեմքով կմասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին: 

Աջակիցների հետ հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը հայտարարել է՝ եթե-ներ չկան, «Քաղաքացիական պայմանագիրը» չպետք է վերընտրվի ու չի էլ ընտրվի, եթե ընդդիմությունը ճիշտ աշխատի: