Լրահոս
Հասարակական
16:08
21.03.23
348

Պայմանագրային զինծառայողը երեք-չորս ժամ առաջ է կորել․ Խնձորեսկի գյուղապետ. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայողը 40-ին մոտ է, Խնձորեսկ գյուղից։ 

Լրատվականը կապ է հաստատել Խնձորեսկի գյուղապետ Երվանդ Մալունցի հետ։ Վերջինս ասել է․ 

«Ճիշտ է՝ մեր գյուղից տղան՝ Մարտին Գյուլամբարյանը գնացել է դիրքեր, որ հաց տանի ու հետ չի եկել։ Էդ հատվածում մառախուղ է,ասում են՝ կարող ա մոլորվել է, բայց ո՞վ իմանա՝ մոլորվել են, թե իջել են ճանապարհից իրեն տարել։ Մի երեք-չորս ժամ առաջ է կորել։ Այս պահին գնում եմ դեպքի վայր։ Հենց հասնեմ պոստեր, կհասկանամ ինչ է կատարվում»։