Լրահոս
Հասարակական
12:02
07.12.25
197

Փաշինյանն իրեն աջակցող բարձրաստիճան հոգևորականներին հետը տարել է Գյումրի

Img default alt hy

Պատարագիչ քահանան Արմավիրի թեմից Մկրտիչ Մուշադյանն է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ փաստորեն Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի են գնացել նրան աջակցող բարձրաստիճան հոգեւորականները՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։

Նշենք, որ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են պատարագ մատուցել առանց կաթողիկոսի անունը հիշատակելու, նրանք քաղաքացիներին կոչ են արել մասնակցել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մատուցվող պատարագին։ Շիրակի թեմը Յոթ վերքը համարում է «բռնազավթված»։