Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:45
17.03.23
162

Փաշինյան-Ալիև՝ փոխադարձության սկզբունք. գնալ-գալ են կարգադրում

Ադրբեջանի նախագահը թյուրքական պետությունների ղեկավարներին Թուրքիայում էր հավաքել՝ ասելու, որ պատրաստվում է միջազգային մեխանիզմ գործարկել ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր՝ «Արևմտյան Ադրբեջան» ուղարկելու համար: «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ալիևը նկատի է ունեցել Հայաստանը, ինչին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում ու հորդորել է չխախտել Սոչիում ու Պրահայում ստանձնած պարտավորությունները:

Սրանից անկախ՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով նոր թափ է ստանում փախստականների վերադարձի թեման: Ալիևը պատրաստվում է իրավական ուժ տալ դրան, Հայաստանի վարչապետը հանձնարարել է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հետ համագործակցել: