Լրահոս
Իրավական
16:44
06.09.22
129

Պարզվել է Իջևանի գինու գործարանի տարածքում հրդեհի առաջացման պատճառը

Img default alt hy

Օգոստոսի 31-ին՝ ժամը 13.30-ին, ԱԻՆ հրշեջ փրկարարական ծառայությունից ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Իջևան համայնքի «Գինու գործարանի» հարակից տարածքում չոր խոտածածկ տարածք է այրվում:

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 5-ին պարզվել է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Երևանյան փողոցի 73-ամյա բնակիչը տան հետնամասում վառել է փայտածուխի պատրաստման տարայի մեջ եղած փայտը, ինչի հետևանքով հրդեհ է առաջացել, որը տարածվել է դեպի հարակից անտառ: 73-ամյա տղամարդը փորձել է հանգցնել բռնկված կրակը, սակայն չի կարողացել, ինչից հետո զանգել է 911 ծառայություն:

Այրվել է մոտ 12 հեկտար տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: