Լրահոս
Իրավական
23:30
19.03.23
145

Պարեկները ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել

Img default alt hy

Մարտի 15-ին, կեսգիշերն անց, պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ոստիկանները Կարին գյուղի ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել 31-ամյա, 36-ամյա և 37-ամյա երեք տղամարդու։

Էջմիածին քաղաքի 31-ամյա բնակչի մեքենայում ծալովի խզակոթով ինքնաձիգ ու ռազմամթերք կար։

Տղամարդիկ ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։