Լրահոս
Քաղաքական
22:45
19.11.24
786

Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները․ 24News

Img default alt hy

24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, Արգիշտի Քյարամյանի հրաժարականից հետո Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնում շրջանառվում է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի պաշտոնակատար Վարուժան Ղահրամանյանի անունը:

Սասուն Խաչատրյանի փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի անունը:

Արգիշտի Քյարամյանը կտեղափոխվի Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնին, իսկ ՊՎԾ գործող պետ Ռոմանոս Պետրոսյանը կդառնա ՊԵԿ նախագահ։