Լրահոս
Քաղաքական
21:29
16.07.25
162

Ով շատ փող կտա, նա էլ կվարձակալի «Զանգեզուրի միջանցքը». Փաշինյանն առաջարկներ է ընդունում

Ի՞նչ էր ուզում ասել Հայաստանի վարչապետը իր 4,5 ժամ տևած մամուլի ասուլիսով: Նա, ըստ էության, փորձում էր գեղեցիկ փաթեթավորել ու մատուցել միջանցքի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումներն ու այն շահագործելու վերաբերյալ քննարկվող տարբերակները: Դրանցից գլխավորը Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հնարավոր միջանցքը վարձակալելու ամերիկյան առաջարկն է: Փաշինյանն ինքն է հայտնել, որ այդ թեմայով ինտենսիվ քննարկումներ են ընթանում: Ճանապարհի վարձակալության դեպքում, ըստ Հայաստանի օրենսդրության, կառուցապատման իրավունքի սկզբունքն է գործելու: