Լրահոս
Քաղաքական
19:38
19.11.24
475

Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը թեկնածու ունի․ ArmLur

Img default alt hy

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն պաշտոնանկ արված Գնել Սանոսյանին փոխարինող է գտել:

Գործադիրի ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՏԿԵ նախարարի թեկնածուն ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանն է: Վերջինս նախկինում Արմավիրի մադզպետի, այնուհետև՝ փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել:

Տեղեկությունը ճշտելու համար ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Համբարձում Մաթևոսյանի հետ, սակայն նա մեր զանգերին և նամակներին այդպես էլ չարձագանքեց: