Լրահոս
Քաղաքական
18:00
01.07.25
357

Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ․ պատրաստվում էիք մայիսին մեկնել ապրիլյան պատերազմին, չէ․ Ռուբեն Մխիթարյան

Img default alt hy

Գյումրու ավագանու «Մեր հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Ես տեսել եմ, թե 2015-ի հունվարին ինչ էր անում Միքայել Սրբազանը, երբ Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո կատաղած համաքաղաքացիներս պատրաստ էին ջարդ ու փշուր անել ամեն բան: Ես տեսել եմ, թե նա իրեն ինչպես պահեց իր հոտի հետ և ինչպես հոտը ընկալեց իր Սրբազանին:

Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ: Էլի նստած արյուն էիք երազում, փողոցային բախումներ և սպակայունացում, չէ՞:

Ես տեսել եմ, թե 2016-ի ապրիլին Բագրատ Սրբազանը ինչ էր անում Արցախում, երբ քառօրյա պատերազմը մեզ տարավ դեպի Թալիշ: Ինչպես էր օր ու գիշեր զինվորների և սպայական կազմի հետ անցկացնում, առանց գեթ մի պահ մտածելու սեփական ամվտանգության մասին: Ոգևորում էր, աղոթում էր, հույս ու ուժ էր տալիս:

Ուսապարկեր, ու՞ր էիք դուք այդ ժամանակ: Պատրաստվում էիք մայիսին մեկնել ապրիլյան պատերազմին, չէ՞:

Այսօր երկու սրբազաններ բանտարկված են միայն մի բանի համար: Իրենք վախենում են միայն Աստծուց, իսկ իրենց բանտարկողը վախենում է ԲՈԼՈՐԻՑ՝ սեփական թիմակիցները ներառյալ, դրա համար հերթը Աստծուց վախենալուն չի հասնում:

Աստված օգնական, Սրբազան Հայրեր»։