Լրահոս
Միջազգային
14:20
06.09.22
99

Ուկրաինայի բանակը հարձակման է անցել

Ուկրաինայի հարավում թեժ մարտեր են: Ուկրաինական զինուժն ամբողջ գիշեր կրակի տակ է պահել Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա բնակավայրը, հայտնում է քաղաքի վարչակազմը:

Նշվում է, որ 4 անգամ հրթիռակոծվել է բնակավայրը: Հարվածները, ենթադրաբար, «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ուղղությամբ են եղել: Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ իր զորքը տարբեր ուղղություննրով է հարձակումներ սկսել: